Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-1018-11.11.2010 –010/0-ՏՀ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է» առաջարկում ենք ներկայացնել առանձին մասով:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետումառաջարկվում ենք հստակեցնել թե ում գործունեության հրապարակայնության մասին է խոսքը:

3. Նախագծի 7-րդ հոդվածի «կոմդիցիա» բառն առաջարկում ենք փոխել «պահանջվող որակ» կամ մեկ այլ հայերեն համարժեք բառով:

4. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է «Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննության անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման եւ ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»: Դրույթում անհրաժեշտ է հստակեցնել այն տարբերակը, իսկ եթե ֆինանսվորողը կլինիլիազոր մարմինը: Առավել եւս, որ Նախագծի 13-րդ հոդվածի1-ինմասով սահմանվում է «Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար, լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված ծառայությունների մատուցման դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» :

5. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով պատասխանատվություն է նախատեսում Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման համար, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ նման պատասխանատվություն սահմանված չե:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                    Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

09 դեկտեմբերի 2010 թ.

N 177

Կատարողներ` Վ.Մանուկյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-603