Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1024.15.11.2010-ՊԱ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
1. Նախագծերի փաթեթըհամապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
3. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
I. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Օրենք) Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» , քանի որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է փոփոխություն, իսկ 2-րդ մասով` լրացում:
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում, որի արդյունքում ստացվում է. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող եւ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք մեկ տարվա ընթացքում կարող են օգտվել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից» : Դրույթը հակասում է «Զինծառայողների եւ նրանց ընտանքիների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին, ըստ որի. « Զինծառայողների երկարամյա ծառայության կենuաթոշակները նշանակվում են ցմահ» :
II. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
10 դեկտեմբերի 2010 թ.
N 182
Կատարողներ` Մ.Հակոբյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-659