Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»եւ «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1026-18.11.2010-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»եւ «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվում է «Գերագույն խորհրդի նախագահության» եւ «Գերագույն խորհրդի նախագահությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «Ազգային ժողովի» եւ «Ազգային ժողովը» բառերով: Ընդ որում, այդ փոփոխությունների ընդունման դեպքում` Ազգային ժողովին կվերապահվեն լիազորություններ պետական պարգեւներով պարգեւատրման միջնորդություն հարուցելու եւ միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման ու ամփոփման կարգը սահմանելու վերաբերյալ: Մինչդեռ, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Սահմանդրության 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանդրությամբ»:
Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը, առաջարկում ենք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով առաջարկվող` «Ազգային ժողովի» եւ «Ազգային ժողովը» բառերը համապատասխանաբար «Ազգային ժողովի նախագահի» եւ «Ազգային ժողովի նախագահը» բառերով փոխարինելու, եւ այդ փոփոխությամբ պայմանավորված` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան լրացումներ կատարելու մասին հարցը:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողությունները եւ ռաջարկությունները.
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
01 դեկտեմբերի 2010 թ.
N 174
Կատարողներ` Ա.Մխիթարյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-636