Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ(փաստաթղթային կոդ` Կ-1031.25.11.2010-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» (այսուհետ` Օրենք) Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ապրանքային շուկա» հասկացության «ապրանքային շուկա`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ սահմանված`» բառերով: Դրույթն անհրաժեշտ հստակեցնել, թե «որոշմամբ սահմանված» բառերը վերաբերում են որոշակի տարածքին , թե ապրանքների շրջանառության ոլորտին :

Նույնը վերաբերում է նաեւ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է Օրենքի 4-րդ հոդածի 1-ին մասի «անձանց խումբ» հասկացության «կազմակերպության» բառերից հետո լրացնել «(կազմակերպությունների)» բառերով: Դրույթն առաջարկում ենք հանել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասով հստակ սահմանված է. « Եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակի ի վրա եւ ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեuված չէ կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից» :

3. Նախագծի 2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվում է Օրենքի 4-րդ հոդվածի «վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացությունը լրացնել նոր նախադասությամբ. «Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, եթե հասցեատերը հրաժարվում է թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունն առնվազն երկու անգամ ետ է վերադարձվում» : Դրույթը չի թղթակցում սույն հարցի ՀՀ օրենսդրությամբ ընդունված տարբերակների հետ: Օրինակ`. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. « Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մաuին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների oգտագործմամբ կամ հանձնվում է uտացականով (այuուհետ` պատշաճ ձեւով) »: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Ծանուց ագիրն uտանալուց հրաժարվելը հավաuարեցվում է այն հանձնված լինելուն եւ խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուց ագիրն uտանալուց հրաժարվելու մաuին նշում է արվում ծանուց ագրի վրա, որը վերադարձվում է դատարանին» :

4. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետից հետո լրացնել «ժ» կետ: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար առաջարկում ենք «ժ» տառը փոխարինել «է.1» բառով, կամ «է» բառը փոխարինել «թ» տառով:

5. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 9-րդ հոդվածը, որտեղ առաջարկում ենք հստակեցնել, թե ում պետք է ներկայացվի դրույթում նշված հայտարարագիրը եւ ՀՀ օրենսդրությամբ ինչ պատասխանատվություն է սահմանվում վերոնշյալ հայտարարագրի չներկայացման համար, որը կարգավորված չէ նաեւ գործող Օրենքով:

6. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 16.2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Եթե պետական մարմինը համաձայն չէ իրավական ակտի վերաբերյալ Հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հետ, իսկ Հանձնաժողովի եզրակացության համաձայն` իրավական ակտը, հնարավոր է, բացասաբար անդրադառնա որեւէ ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության վրա, ապա իրավական ակտի ընդունումը նախաձեռնող մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունող մարմնին ներկայացնել նաեւ իր դիրքորոշման հիմնավորումը» : Անհարկի շփոթությունից խուսափելու համար Լրացումն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ նախադասության սկզբում սահմանվում է «եթե պետական մարմինը համաձայն չէ … » , ապա շարունակվում է` «իրավական ակտի ընդունում նախաձեռնող մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունող մարմնին ներկայացնել … » :

7. Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 28-րդ հոդվածը, որի 1-ին «սահմանված ժամկետում» բառերը այն «սահմանողի» առումով հստակեցման կարիք ունի:

Հատակեցման կարիք ունեն նաեւ հոդվածի 2-րդ մասի «օրենսդրությամբ սահմանված պահանջի» բառերը:

8. Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր 28.1-րդ հոդվածով, որի 1-ին մասի « դիտանցում իրականացնող մարմնի անվանումը,» բառերն առաջարկում ենք հանել:

Հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում է. « 2. Սույն հոդվածում նշված արձանագրությունը տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի կողմից չստորագրելը դիտվում է որպես տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում եւ առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Հանձնաժողովի նախագահի հրամանով դիտանցման կամ ուսումնասիրության (այդ թվում` հսկիչ գնման) կամՀանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպեստնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում եւ առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն» : Սույն օրենքով սահմանված պատասխանատվություն սահմանվում է Նախագծի 25-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 36-րդ հոդվածի վերախմբագրված տարբերակի 8-րդ մասով. «Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ երկու միլիոն դրամ » : Դրույթն առաջարկում ենք «խոչընդոտելու» չափանիշերի եւ սահմանվող տուգանքի չափերի հստակեցման առումով հստակեցնել եւ մանրամասնել:

9. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին պարբերությունը, որի արդյունքում օրենքի կարգավորումից դուրս են մնում քննարկվող հարցի վերաբերյալ ծանուցման հետ կապված իրավահարաբերությունները` առավել եւս ժամկետների առումով:

10. Նախագծի 22-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 31-րդ հոդվածը, որի 3-րդ մասը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին»:

11. Նախագծի 25-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 36-րդ հոդվածը, որի 1-ին մասի «պատասխանատվությունը`» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, քանի որ սույն օրենքը խախտելու համար պատասխանատվության միջոցներ է սահմանվում նաեւ ՀՀ այլ օրենքներով:

Ընդհանուր առմամբ Նախագիծը ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցման տեսանկյունից խորը քննարկման եւ վերախմբագրման կարիք ունի:

II. «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերության «կետում» , 2-րդ հոդվածի «կետի» բառերնն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառի համապատասխան հոլովաձեւերով:

III. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի «կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս):

2. Նախագծի 4-րդ հոդվածի «կետից» եւ «կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետ» բառի համապատասխան հոլովաձեւերով («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս):

IV. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

V. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի «պաշտպանության» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «պետական» բառը:

2. Նախագծով նախատեսվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության հարցը հանել Օրենքի կարգավորումից, սակայն անհասկանալի է, թե ՀՀ որ օրենքով պետք կարգավորվի վերոնշյալ իրավահարաբերությունները, քանի որ Նախագծերի փաթեթով այն չի նախատեսվում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                         Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

22 դեկտեմբերի 2010 թ.

N 198

Կատարողներ` Մ.Հակոբյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-659