Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1037-26.11.2010-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքքնության բաժնում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկություն-ները:
Նախագծի 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրվական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին:
Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված «Կտակը կարող է կազմել լրիվ գործունակությամբ օժտված քաղաքացին» բառերը, առաջարկում ենք փոխարինել «Կտակը կարող է կազմել, այդ պահին լրիվ ծավալով գործունակությամբ օժտված քաղաքացին»:
Նախագծի 3-րդ հոդվածով, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք)` 1193-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «ցանկացած գույք» բառերը փոխարինել «իրեն պատկանող ցանկացած գույք» բառերով: Հարկ ենք համարում, նշել, որ Օրենսգրքի 1199-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված է «ցանկացած գույք կտակելու իրավունքը», համաձայն որի` «1. Կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ:
2. Ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման oրը պատկանել է կտակարարին:
3. Կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մաuի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ»: Հիմք ընդունելով վերագրյալը, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածը հանել:
Հիմք ընդունելով Օրենսգրքում ժառանգման ինստիտուտին վերաբերվող նորմերում առկա լեզվական անճշտությունները շտկելու Նախագծի 1-ին հոդվածով նախաեսվող փոփոխությունները, մասնավորապես, «ժառանգություն» եւ «ժառանգում» բառերի բովանդակության վերաբերյալ, առաջարկում ենք, համապատասխան փոփոխություններ կատարել ոչ միայն Օրենսգրքի 1185-րդ հոդվածի վերնագրում եւ բովանդակության մեջ, այլ նաեւ Օրենսգրքի մի շարք գլուխների եւ հոդվածների վերնագրերի եւ տեքստերի մեջ, օր` 70-րդ գլխի վերնագրում, 1184-րդ հոդվածի վերնագրում, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ մասերում, 71-րդ եւ 72-րդ գլուխների վերնագրերում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
14 դեկտեմբերի 2010 թ.
N 188
Կատարողներ` Ա.Սարգսյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-425