Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ընդերքիմասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի (փաստաթղթային կոդ` Կ-1018-11.11.2010,07.12.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը`

Ընդերքի մասինՀայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է» առաջարկում ենք ներկայացնել առանձին մասով:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետումառաջարկվում ենք հստակեցնել թե ում գործունեության հրապարակայնության մասին է խոսքը:

3. Նախագծի 7-րդ հոդվածի «կոմդիցիա» բառն առաջարկում ենք փոխել «պահանջվող որակ» կամ մեկ այլ հայերեն համարժեք բառով:

4. Նախագծի 12-րդ հոդվածի2-րդ մասով սահմանվում է «Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննության անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման եւ ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»: Դրույթում անհրաժեշտ է հստակեցնել այն տարբերակը, իսկ եթե ֆինանսվորողը կլինիլիազոր մարմինը: Առավել եւս, որ Նախագծի 13-րդ հոդվածի1-ինմասով սահմանվում է «Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար, լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված ծառայությունների մատուցման դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» :

5. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով պատասխանատվություն է նախատեսում Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման համար, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ նման պատասխանատվություն սահմանված չե:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                            Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

21 դեկտեմբերի 2010 թ.

N 195

Կատարողներ` Վ.Մանուկյան, Ա.Քոչարյան հեռ. 513-603