ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-փ-217

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-990-30.09.2010- 13.12.2010-ՖՎ-010/ 1)

Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորմանմասին»ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության էենթարկվելՀայաստանիՀանրապետությանԱզգայինժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում։

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությանը։

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին։

Նշենք, որ Իրավաբանական վարչության կողմից համանուն փաթեթի վերաբերյալ նախկինում տրված եզրակացությամբ (փաստաթղթային կոդ` Կ-990-30.09.2010-ՖՎ-010/0) ներկայացված առաջարկությունները հաշվի չեն առնվել, բացառությամբ «ՀՀ կառավարության կողմից սահմանված հավուր պատշաճության չափանիշներ»-ին վերաբերող առաջարկությունից:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակում «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն առաջարկվում է քննարկել իրավական տեսանկյունից։

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան։

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                 Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 դեկտեմբերի 2010 թ.

Կատարող` Ա.Սարգսյան, հեռ. 513-425