ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-4

«17» հուվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններիմասին » եւ«Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1056-15.12.2010 -ԳԲ- 010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Վահագն Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններիմասին » եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծերի փաթեթը զերծ չէ լեզվաոճական բնույթի անճշտություններից:

«Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի2-րդ մասում «Քաղաքացիների կողմից մասնավոր օժանդակ տնտեսության վարման իրավական կարգավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով»: Առաջարկում ենք հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում գյուղական վայրերում մշտական բնակվող եւ գրանցված քաղաքացիներին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականություն հանդիսացող հողամասեր են տրամադրվում մասնավոր օժանդակ տնտեսության վարման նպատակով: Սակայն, Նախագծում սահմանված չեն դրանց տրամադրման կարգը եւ պայմանները:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասում «Միեւնույն մասնավորօժանդակ տնտեսության վարման համար օգտագործվող, բոլոր հողամասերի առավելագույն մակերեսը` չափսը, սահմանվում է օրենքով»:

Առաջարկում ենք հստակեցնել հողամասերի առավելագույն մակերեսը, չափը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջներին:

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին » ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                      Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`

Վ.Մանուկյան, հեռ. 513-360


Եզրակացություն

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1056-15.12.2010-ԳԲ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Վահագն Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Իրավախորհրդատվական բաժնի

առաջատար մասնագետ`Ա. Քոչարյան

24-ը դեկտեմբերի 2010թ.