ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե-6
«24» հունվարի 2011թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1060.21.12.2010-ՊԱ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծըհամապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագծի վերաբերյալ.
1.Նախագծի 5-րդ հոդվածի «կետում» բառն, Նախագծի տեքստին համահունչ լինելու համար, առաջարկում ենք փոխարինել «պարբերությունում» բառով:
2.Նախագծի 14-րդ հոդվածի «հոդվածի» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «1-ին մասի» բառերը:
3.Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 160-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, որի «օրենքներով» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
4.Նախագծի 28-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 172-րդ, 173-րդ եւ 175-րդ հոդվածներում «զինադարակ» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «զինաբուրգ» բառով ու դրա հոլովաձեւերով: Առաջարկում ենք քննարկել «զինաբուրգ» բառը մեկ այլ բառով փոխարինելու հարցը (օրինակ` «զինանոց»):
5.Նախագծի 60-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր 13-րդ գլխով, որի «Զորամասի պաշտոնատար անձանց պարտականությունները զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությամբ» բաժինն առաջարկում ենք ներառել Օրենքի 3-րդ գլխի «Հրամանատարի (պետի) ընդհանուր պարտականությունները» բաժնում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ
ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ Մ.ԳԵՂԱՄՅԱՆ
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1060.21.12.2010-ՊԱ-010/0 )
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Իրավախորհրդատվական բաժնի
առաջատար մասնագետ` Ա. Քոչարյան