ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե-8
«25» հունվարի 2011թ.
Եզրակացություն
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1061-21.12.2010-ՏՀ-010/0 )
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը չի հակասում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ներկայացված Նախագիծը չի հակասում մասնավորապես 1956 թվականի մայիսի 19-ին Ժնեւում ստորագրված «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» Կոնվենցիայի (CMR) դրույթներին, որ ը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006թ. uեպտեմբերի 7-ին եւ «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» Կոնվենցիային կից Արձանագրությանը (Ա րձանագրությունն ուժի մեջ է մտել 2006թ. uեպտեմբերի 9-ից ), ինչպես նաեւ 1975 թվականի «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» Կոնվենցիայի դրույթներին ( Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի հունիuի 8-ից) եւ 1972 թվականի «Բեռնարկղերի մաuին» Մաքuային Կոնվենցիայի դրույթներին (Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006թ. դեկտեմբերի 18-ից):
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններ չկան :
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ` Վ.Մանուկյան, հեռ. 513-360
Ա.Քոչարյան, հեռ. 513-284