ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-15

«08» փետրվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1064-11.01.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ` Նախագիծ).

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին ենթակետում «շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով» հասկացությունը հստակեցման կարիք ունի: Առաջարկվում է նշել ցածր գնի վերին եւ ներքին սահմանը` տոկոսային հարաբերակցությամբ:

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ պարբերության համաձայն գրավ դրված գույքի իրացման հետեւանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր եւ իրացման գին են համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, եթե նույնիսկ գույքը օտարվել է շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա խախտվում են գրավատուի հիմնարար իրավունքները, ինչպես նաեւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված քաղաքացիաիրավական հարաբերությունների հավասարության սկզբունքը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                 Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`Ա.Սարգսյան, հեռ. 513-425

Ք.Մանուկյան, հեռ. 513-425