ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-14

«08» փետրվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` Կ-1067.11.01.2011-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեականօրենսգրքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում, մասնավորապես այն համահունչ է «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» Կոնվենցիային , ինչպես նաեւ 1992 թվականի «Անկախ պետությունների համագործակցության երկաթուղային տրանսպորտը համակարգող մարմինների մասին» Համաձայնագրին, որը Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 14-ից:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսու՟հետ` Օրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով առաջարկվում է վերախմբագրել, իսկ 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր հոդվածներով, որոնք անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է վերախմբագրել Օրենսգրքի 115-րդ հոդվածը: Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Միշա Ստեփանյանի եւ Վահագն Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Պ-894.3-03.05.2010-ԳԲ-010/0), որի 12-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսված է փոփոխություն կատարել Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասում:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենսգրքի 116-րդ հոդվածը: Անհրաժեշտ ենք համարում նույնպես հիշեցնել, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (Կ-1051-14.12.2010-ՊԻ-010/0), որի 1-ին հոդվածով արդեն առաջարկված է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը:

4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր` 116.1-116.10-րդ հոդվածներով, որտեղ 116.1-րդ հոդվածի վերնագրի եւ 1-ին մասի «օրենսդրությամբ» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

5. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը: Առաջարկվող փոփոխության տրամաբանությունից բխում է նոր փոփոխության անհրաժեշտություն Օրենսգրքի նույն հոդվածի 2-րդ մասում` մասնավորապես տուգանքի չափին առնչվող մասով:

6. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություններ կատարել Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում, որում առաջարկում ենք հոդվածի «ներքին գործերի մարմիններ» բառերը փոխարինել «ոստիկանության մարմիններ» բառերով:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված չէ, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է օրենքի ուժի մեջ մտնելու 10-օրյա ժամկետ: Չնայած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերությանը, համաձայն որի « Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեuված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը», այնուամենայնիվ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով եւս սահմանել ուժի մեջ մտնելու 10-օրյա ժամկետ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                              Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`Մ. Հակոբյան, հեռ. 513-659

Ա.Քոչարյան, հեռ.513-248 /միջազգային իրավունքի մասով/

Ք. Մանուկյան, հեռ. 513-425