ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-18

«10» փետրվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1070-14.01.2011-ԳԲ-010/0)

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված « Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

«Մթնոլորտայինօդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Ներկայացված Օրենքի նախագիծը համահունչ է մասնավորապես ՄԱԿ-ի 1992 թվականի «Կլիմայի փոփոխության մասին» Շրջանակային Կոնվենցիայի (Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 21-ից) եւ «Կլիմայի փոփոխության մասին» Շրջանակային կոնվենցիային կից 1997 թվականի Կյոտոյի Արձանագրության (ուժի մեջ է մտել 2003 թվականի փետրվարի 1-ից) , ինչպես նաեւ 1977 թվականի «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» Կոնվենցիայի ( Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիuի 22-ից) դրույթներին:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներինեւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի տեքստում, վերնագրից առաջ վերեւի աջ անկյունում անհրաժեշտ է ավելացնել «ՆԱԽԱԳԻԾ» բառը` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 28-րդ կետի համաձայն:

2. Նախագծի 4-րդ հոդվածի վերջին նախադասությունն առաջարկում ենք հանել, քանի որ այն համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի հետ, համաձայն որի. « …. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով »: Խոսքը «այլ լիազորությունների» իրականացման մասին է, որոնք պետք է հստակ սահմանված լինեն:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետը «մթնոլորտային օդ` մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ, գտնվում է շենքերից եւ սենքերից դուրս » խմբագրման եւ հստակեցման կարիք ունի, քանի որ այն չի համապատասխանում իմաստային նշանակությանը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ «մթնոլորտային օդի վրա» բառակապակցությունը անտեղի կրկնվում է:

5. Նախագծի 2-րդ հոդվածում եւ հետագա ամբողջ տեքստում հանդիպող «աէրոզոլ», «վիբրացիա» եւ այլ օտարալեզու տերմիններն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն տարբերակով` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների:

6. Նախագծի 2-րդ հոդվածի 18-րդ մասի «լավագույն հասանելի տեխնոլոգիա» հասկացությունն առաջարկում ենք լրացուցիչ քննարկման առարկա դարձնել` «լավագույն»-ի չափանիշների սահմանման առումով:

7.Նախագծի ամբողջ տեքստում «դիտանց (մոնիթորինգ)» տերմինը նպատակահարմար է փոխարինել «մշտադիտարկում» բառով, որը ավելի կիրառելի է ՀՀ օրենսդրության մեջ:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                      Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`Վ.Մանուկյան, հեռ. 513-360

Ա. Քոչարյան, հեռ. 513-284 /միջազգային իրավունքի մասով/

Ք.Մանուկյան, հեռ. 513-425

Լ.Աբովյան, հեռ. 513-485