ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-21

«16» փետրվարի 2011թ.

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1075-19.1.2011-ԳԲ-10/0)

Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է«Ազգային ժողովի կանոնակարգ»ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ՀՀ Ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն ջրoգտագործման թույլտվ ություն ը, փաuտաթուղթ է , որը ներառում է ջրային ռեuուրuից ջրառի եւ ջրի վերադարձի հետ առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները : Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածի վերջին նախադասությունը, որով առաջարկվում է ջրօգտագործման թույլտվությունների տրման կարգը վերապահել ՀՀ կառավարությանը, համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 83.5-րդեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածներին ( Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում`

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը. … .):

2.Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մաս):

Նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող`Վ.Մանուկյան, հեռ.513-360

Ռ.Կազումյան, հեռ.513-247