ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե-22
«17» փետրվարի 2011թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1076-19.01.2011-ՏՏ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1.1 Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ բառն» անհրաժեշտ է գրել մեծատառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրեմքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին: Նույն դիտողությունը վերաբերվում է փաթեթում ներառված բոլոր նախագծերին:
1.2. Նախագիծն ընդհանուր առմամբ անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի3-րդ մասի պահանջներին, մասնավորապես` Նախագծի 1-ին հոդվածի «կետում», 2-րդ հոդվածի 2-րդ մասի «կետում», 3-րդ մասի «կետը», 4-րդ մասի «կետն», 5-րդ հոդվածի 2-րդ մասի «կետերից», 3-րդ, 4-րդ մասերի «կետի», 5-րդ մասի «կետում», 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետի «կետում», 3-րդ կետի «կետից», նույն կետի «Սույն կետով», 11-րդ հոդվածի 1-ին մասի «կետով», 14-րդ հոդվածի 2-րդ կետի «կետի», 16-րդ հոդվածի «կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթակետ» բառի համապատասխան հոլովաձեւերով:
1.3. Նախագծի 6-րդ հոդվածի «այլ օրենքներով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել կոնկրետ օրենքի անվանումը: Նույն հոդվածի 12-րդ, 17-րդ, 32-րդ մասերում «եւ/կամ» շաղկապներն առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել:
1.4. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 14.3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի7-րդ մասը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ թե «շահագրգիռ մարմին» ասելով ում նկատի ունեն հեղինակները, քանզի օրենքում պետք է հստակ նշված լինեն այն մարմիններն ու մեխանիզմներն, որոնք կոչված են կարգավորելուտվյալ իրավահարաբերությունները:
1.5. Նախագծի 6-րդ հոդվածի 11-րդ, 24-րդ, 25-րդ մասերի «օրենսդրությամբ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել « Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.6. Նախագծի 6-րդ հոդվածի 15-րդ մասի «օրենքի կիրարկումն» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «սույն» բառը:
1.7. Առաջարկում ենք Օրենքի 14.3-րդ հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36.6-րդ հոդվածի պահանջներին եւ տեքստի տրամաբանութունից ելնելով նույն հոդվածի 25-րդ մասը տեղափոխել 8-րդ մասից առաջ: Ձեւակերպումից պարզ չէ, թե նշված փաստաթղթերը ենթարկվում են «քաղաքաշինական համալիր եւ բնապահպանականփորձաքննության» միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից առաջ, թե հետո: Տրամաբանությունը թելադրումէ, որ նշված փաստաթղթերը փորձաքննության պետք է ենթարկվեն նախքանմիջգերատեսչական հանձնաժողովիկողմից եզրակացություն տալը: Հարց է առաջանում նաեւ, թէ ինչ ճակատագիր են ունենալու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, որոնք արդեն ենթարկվել են«քաղաքաշինական համալիր եւ բնապահպանական փորձաքննության», եւ որոնց արդյունքները բացասական են: Բացի դա, առաջարկում ենք հստակեցնել «քաղաքաշինական համալիր եւ բնապահպանական փորձաքննության» բառակապակցությունը`«համալիր» բառի պատկանելիությունը:
2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.1. Նախագծի 1-ին հոդվածի «օրենքով» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել կոնկրետ օրենքի անվանումը:
2.2. Նախագծի 2-րդ հոդվածի 28.1-րդ կետի, 4-րդ հոդվածի 12.1-րդ կետի, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «օրենսդրությամբ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել « Հայաստանի Հանրապետության» բառերը:
3. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
3.1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «օրենսդրությամբ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել « Հայաստանի Հանրապետության» բառերը:
3.2.Նախագծի տեքստի տերմինաբանական շարադրանքի համապատասխանությունն ապահովելու համար առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի (իրականում պետք է լիներ 3-րդ մաս) «օրենքով» բառը փոխարինել «օրենսգրքով» բառով: Միաժամակ առաջարկում ենք ուղղել Նախագծի 8-րդ հոդվածում մասերի համարակալումը:
4. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
4.1. Նախագծի 4-րդ հոդվածի եւ6-րդ հոդվածի «օրենսդրությամբ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել « Հայաստանի Հանրապետության» բառերը:
5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ.
5.1. Նախագծի 1-ին հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` «իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով»:
5.2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել 54.5-րդ հոդվածով, որում «օրենքով» եւ «եւ օրենքով» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել կոնկրետ օրենքի անվանումը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ`Ք.Գեովշանյան, հեռ. 513-636
Ռ.Կազումյան, հեռ. 513-247