ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 30

«24» փետրվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1080-02.02.2011-ՍՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մելիքյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Հերմինե Նաղդալյանի, Վարդան Բոստանջյանի, Արտակ Դավթյանի, Կարինե Աճեմյանի եւ Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Ներկայացված Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում, մասնավորապես` Նախագիծը չի հակասում Աշխատանքի Միջազգային Կազմակերպության 1978 թվականի «Աշխատանքի հարցերի կարգավորման` դերի, գործառույթների, կազմակերպման մասին» Կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006թ. մայիuի 18-ից ), Աշխատանքի Միջազգային Կամակերպության 1976 թվականի «Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին» Կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006 թ. ապրիլի 29-ին ),Աշխատանքի Միջազգային Կազմակերպության 1957 թվականի «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» Կոնվենցիայիդրույթներին:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11)-րդ կետը, ըստ որի. « Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպեu նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` … 11) աշխատողի կենuաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեuված չէ » : Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը «ռասան» բառից հետո լրացնել «տարիքը,» բառով, որի արդյունքում ստացվում է. «Աշխատանքային պայմանագրի լուծման oրինական պատճառ չի կարող համարվել` uեռը, ռաuան, տարիքը, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, uոցիալական դրությունը, դավանանքը, ամուuնական վիճակը եւ ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեuակետները, կուuակցություններին կամ հաuարակական կազմակերպություններին անդամակցելը» :

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ վերոնշյալ փոփոխությունն ու լրացումը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. փետրվարի 24-ի ՍԴՈ-792 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից, որի տրամաբանությունից ընկալվում է, որ խոսքը վերաբերում է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրին: Այս առումով առաջարկում ենք քննարկել նախատեսվող փոփոխությունն ու լրացումը, քանի որ օրենքի կարգավորումից մասամբ դուրս է մնում գործատուի հետ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողի` կենսաթոշակային տարիքի հասնելու հետեւանքով առաջացած իրավահարաբերությունները:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                             Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարողներ` Մ.Գեղամյան, հեռ. 513-659

Ա.Քոչարյան, հեռ. 513-428