ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե- 33
«03» մարտի 2011թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումեւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-1081-03.02.2011-ՊԻ
-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը չի հակասում
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագծի 1-հոդվածի «բովանդակությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «խմբագրությամբ» բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի, համաձայն որի. «
Եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ»:
Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Ավագյանի, Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Գագիկ Մելիքյանի, Մարտին Սարգսյանի, Վոլոդյա Բադալյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ`Պ-888-29.04.2010, 26.01.2011-ՊԻ-010/0), որով արդեն իսկ նախատեսվում է կարգավորել սույն Նախագծով նախատեսվող որոշ իրավահարաբերություններ, որի վերաբերյալ ՀՀ Աժ աշխատակազմի Իրավաբանական վարչությունը ներկայացրել է համապատասխան եզրակացություն:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ
Կ.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարող`
Ք.Գեովշանյան
, հեռ. 513-
636