ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 34

«03» մարտի 2011թ.

Եզրակացություն

«1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հայտարարության նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-412.24.12.2008, 09.02.2011-ԱՀ-012/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ԼարիսաԱլավերդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Հայտարարության նախագիծ) մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Հայտարարության նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Հայտարարության նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Ներկայացված Հայտարարության նախագիծը համահունչ է ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիայի դրույթներին:

Հայտարարության նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայտարարության նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւօրենսդրական տեխնիկայի կանոններին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ                                                                                        Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան, հեռ. 513-428