ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

 

ԻՎ-ե-29 

                                                «24» փետրվարի 2011թ .

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-959-02.08.2010,11.02.2011-ՊԻ-010/0)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջների համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված չէ oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպեu նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մաuին տեղեկանքը:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, որի արդյունքում վերանում է « նվազ խիuտ պատիժն ավելի խիuտ պատժով կլան ելու» հասկացությունը: Սույն փոփոխության ընդունման դեպքում առաջարկում ենք վերախմբագրել նաեւ Օրենսգրքի նույն` 66-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ Օրենսգրքի 67-րդ հոդվածի 6-րդ մասը` «կլանել» բառի իմաստով:

3.2. Նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 215-րդ հոդվածի 6-րդ մասում, որի արդյունքում ստացվում է. «Uույն հոդվածում գույք են համարվում մաքuանենգության առարկաները իսկ վերջիններիս բացակայության դեպքում` դրանց մաքսային գումարը (արժեքը) » : Այսինքն` հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված «գույքի բռնագրավման» հասկացության տակ պետք է հասկանալ, որ առարկայի բացակայության դեպքում բռնագրավվում է առարկայի մաքսային գումարը (արժեքը): Նախ «գումար» բառն անհրաժեշտ է հանել, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքով նման հասկացություն սահմանված չէ: ՀՀ մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվաի 1-ին մասով սահմանված է «մաքսանենգության» հասկացությունը, եւ հենց նույն դրույթում նշված առարկաներն էլ կարող են հադիսանալ «մաքսանենգության օբյեկտ» եւ ըստ տրամաբանության բռնագրավման ենթակա պետք է լինի այդ «օբյեկտը» : Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. « … նկատի ունենալով, որ գործնականում, հաճախակի, հանցագործության բացահայտման ու նաեւ անձի նկատմամբ դատարանի կողմից պատիժ նշանակելու պահին մաքսանենգության առարկաներն արդեն իսկ իրացված կամ թաքցված են լինում, որի պայմաններում մաքսանենգություն կատարած անձի նկատմամբ գույքի բռնագրավման կիրառումը դառնում է ոչ իրատեսական» : Այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է որոշվում կամ որոշվելու իրացված   կամ թաքցված   առարկաների մաքսային արժեքները: Այս առումով առաջարկում ենք քննարկել նախատեսվող լրացումը:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

 

 

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                     Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

Կատարողներ` Մ.Հակոբյան, հեռ. 513-659

                            Ք.Մանուկյսն, հեռ. 513-425