ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 36

«10» մարտի 2011թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1085-10.02.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ալեքսան Պետրոսյանի, Միշա Ստեփանյանի, Վազգեն Կարախանյանիեւ Էդուարդ Շարմազանովի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիաշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

1. Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, որի համաձայն` օրենքի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը, այսինքն` 29 ապրիլի 2010թ.:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                              Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ` Վ.Մանուկյան հեռ. 513-360

Հ.Սարդարյան. 513-248

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 36

«10» մարտի 2011թ

Եզրակացություն

« Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` Պ-1085-10.02.2011-ՏՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանի, Ալեքսան Պետրոսյանի, Միշա Ստեփանյանի, Վազգեն Կարախանյանի եւ Էդուարդ Շարմազանովի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ նաեւ` Օրենքի նախագիծ) մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

« Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում, մասնավորապես ներկայացված Օրենքի նախագիծը չի հակասոմ 1994 թվականի Առեւտրի համաշխարհային կազմակերպության Մարաքեշի Համաձայնագրին, որը Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի ապրիլի 15-ից եւ 1996 թվականի «Գործընկերության եւ համագործակցության մասին մի կողմից` Հայաստանի Հանրապետության եւ մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ» Համաձայնագրին, որը Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ից:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ                                                                                                       Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան, հեռ. 513-428