ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե- 39
«16» մարտի 2011թ.
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1090.18.02.2011-ՍՀ-010/0 )
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այուհետ`Նախագիծ) մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Ներկայացված Նախագիծը մասնավորապես չի հակասում Աշխատանքի Միջազգային Կազմակերպության 1978 թվականի «Աշխատանքի հարցերի կարգավորման` դերի, գործառույթների, կազմակերպման մասին» Կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006թ. մայիuի 18-ից ) եւ Եվրոպայի Խորհրդի 1996 թվականի Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի ( Խարտիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից ) դրույթներին:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւօրենսդրական տեխնիկայի կանոններին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ
ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կատարող` Ա.Քոչարյան, հեռ. 513-428