ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 41

«17» մարտի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հավաքների ազատության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` Կ-1092.23.02.2011-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հավաքների ազատության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1.Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2.Նախագծերի փաթեթի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել.

Չնայած այն հանգամանքին, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված է տեղեկանք Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին, այնուամենայնիվ` Նախագծերի փաթեթի ընդունումից բխող փոփոխություններ եւ լրացումներ է անհրաժեշտ նախատեսել նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասում, «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասում, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետում, «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ ենթակետում, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ ենթակետում, «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 8)-րդ ենթակետում, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 8)-րդ ենթակետում, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետում, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետում:

3.«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասով տրված է «շինություն» բառի բնորոշումը, որպես «բոլոր կողմերից միջնորմված,եւ, որպես կանոն, ծածկ ունեցող տարածք» : Այս դրույթի «միջնորմված» բառն առաջարկվում է փոխարինել այլ համապատասխան բառով, քանի որ «միջնորմ» նշանակում է «միջնապատ» , որի վերաբերելիությունը շինությանը` սույն Նախագծի իմաստով, անհասկանալի է (տես Է.Աղայանի Բացատրական բառարանը, Երեւան 1976թ.): Իսկ փոխաբերական իմաստով «միջնորմ» նշանակում է «արգելիչ, բաժանող հանգամանք» , որի կիրառումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի թույլատրվում:

3.2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվում է. «Հավաքը հանրային է, եթե դրա մասնակիցների շրջանակը անհատապես որոշված չէ» : Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սույն օրենքի գործողությունը տարածվում է ոչ հանրային հավաքների վրա միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում» : Սակայն, Նախագծում ոչ հանրային հավաքների վերաբերյալ հստակ որեւէ բնորոշում սահմանված չէ: Այս առումով առաջարկում ենք սույն Նախագծով հստակ սահմանել հանրային եւ ոչ հանրային հավաքների հասկացություններն ու դրանց տարբերությունները: Բացի այդ, առաջարկում ենք սահմանել Նախագծի տեքստում օգտագործված բառակապակցությունների եւ տերմինների հասկացությունները (կարգադրիչ, անհամաչափ սահմանափակում եւ այլն):

3.3. Նախագծի 4-րդ հոդվածը վերնագրված է. «Համաչափության եւ այլ հիմնարար սկզբունքներ» , որով սահմանվում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենցլիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության եւ վարչարարության մյուu հիմնարար uկզբունքներով` համաձայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի» : Համաչափության եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված մյուս սկզբունքները պետք է մեկնաբանել սույն օրենքի տեսանկյունից, առավել եւս, որ այդ սկզբունքների մի մասը կիրառելի չեն սույն օրենքի տեսանկյունից: Ուստի, առաջարկում ենք Նախագծում հաշվի առնել կամ ամրագրել 2007 թվականի ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի կողմից մշակված «Խաղաղ հավաքների ազատության մասին ղեկավար (հիմնարար) սկզբունքները» (կցվում է)` համաչափությունը, օրենսդրական կարգավորումը հօգուտ հավաքների անցկացման, խաղաղ հավաքների պաշտպանությունը պետության կողմից,խտրականության արգելքը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մատչելիությունը եւ թափանցիկությունը:

3.4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով » : Դրույթի « հավաքների ազատության օգտագործումը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հավաքների կազմակերպումն ու հավաքներին մասնակցելը» բառերով:

3.5. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «ապա նա իրականացնում է» բառերն առաջարկում ենք փոխարինել «ապա նա կրում է» բառերով:

3.6. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ այն կրկնում է Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, բացի այդ 14-րդ հոդվածում ելնելովանչափահասների այնպիսի օրինաչափական առանձնահատկություններից, ինչպիսին է սահմանափակ մեղսունակության հատկանիշը, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով թույլատրվող կոնվենցիոն դրույթների տեղայնացումը ներպետական օրենսդրության մեջ` առաջարկում ենք մինչեւ 16 տարեկան անչափահասների մասնակցության համար հավաքներին որպես պարտադիր պայման նախատեսել օրինական ներկայացուցիչների համաձայնությունը (կրոնական եւ քաղաքական հավաքների ժամանակ):

3.7. Նախագծի 9-րդ հոդվածով սահմանվում է. «Հանրային հավաք (այսուհետ` հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների» : Դրույթի « մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մինչեւ 100 մասնակից ունեցող կամ շտապ կամ ինքնաբուխ հավաքների» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն. « Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է uտորակ ետերով, ինչպեu նաեւ "եւ" կամ "ու" շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է» : Հակառակ դեպքում ստացվում է, որ առանց իրազեկման հավաք անցկացնելու համար նրա մասնակիցները չպետք է գերազանցեն 100-ը, ինչպես նաեւ այն պետք է լինի շտապ եւ ինքնաբուխ միաժամանակ : Նշվածը հաստատում է Նախագծի 24-րդ, 26-րդ եւ 27-րդ հոդվածների բովանդակությունը սահմանված վերոնշյալ երեք կատեգորիաների տարբերությամբ:

3.8. Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սահմանվում է. «Եթե կազմակերպիչը փոխում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 7-րդ կետերում նշվածտվյալներից որեւէ մեկը, որը փոխում է հավաքի էությունը, ապա դա համարվում է նոր իրազեկում» : Առաջարկում ենք քննարկել Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ ենթակետը (հավաքի նպատակը) որպես հավաքի էությունը հնարավոր փոփոխող կետ ընդգրկելու հարցը: Միաժամանակ առաջարկում ենք «նոր իրազեկման» համար օրենքով սահմանել առանձին եւ առավել կարճ ընթացակարգ, քան սահմանված է ընդհանուր իրազեկման համար, հաշվի առնելով ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված ղեկավար սկզբունքները:

Որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում ենք Նախագծից ընդհանրապես հանել «նոր իրազեկման» հասկացությունը, իսկ տվյալների փոփոխման դեպքում Նախագծի 18-րդ հոդվածով սահմանել պայմանների առաջադրման կամ սահմանափակման կարգ, որը կբխի տվյալների փոփոխման հնարավոր հետեւանքներից:

3.9. Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանվում են այն օբյեկտները, որոնց բնականոն գործունեությունը կամ անվտանգությունը ապահովելու համար հավաքները պետք է անցկացվեն որոշակի հեռավորության վրա, հակառակ դեպքում այն կհանդիսանա հավաքի անցկացումն արգելելու հիմք: Առաջարկում ենք Նախագծով սահմանել, որ արգելող որոշմանը կցվի հիմնավորում վերոնշյալ օբյեկտների բնականոն աշխատանքը կամ անվտանգությունը խաթարելու վերաբերյալ, կամ սահմանվեն որոշակի չափանիշեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել «հեռավորության սահմանները» :

3.10. Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, իսկ «ենթարկվել» բառն առաջարկում ենք հանել:

3.11. Առաջարկում ենք նաեւ խմբագրել 33-րդ հոդվածի 1-ին մասը, որը կարող է տարընթերցումների եւ տարընկալումների տեղիք տալ` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին:

3.12. Նախագծի 34-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդմասով սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը» : Սույն օրենքի նախագծի իմաստով անհրաժեշտ է հստակեցնել «հավաք ցրել» հասկացությունը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններն ու առաջարկություններն կներկայացվեն աշխատանքային քննարկման կարգով:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

5.«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

5.1. Նախագծի 1-ին հոդվածի «կետում» բառն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետում» բառով:

5.2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներն առաջարկում ենք տեղերով փոխել` նախատեսվող հոդվածների համարակալման տրամաբանական հերթականությունն ապահովելու համար:

6.«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

6.1. Նախագծի 1-ին հոդվածի «կետը» բառն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետը» բառով:

7.«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

8. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածների «կետը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետը» բառով:

9.«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

10. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

10.1. Նախագծի 1-ին հոդվածի «2-րդ մասում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի գ) ենթակետի 2-րդ պարբերությունում» : բառերով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                        Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող`Մ.Հակոբյան, հեռ. 513-659

Ք.Մանուկյան, 513-425

Հ.Սարդարյան, 513-248