ԻՎ-ե- 35

«03» մարտի 2011թ.

Եզրակացություն

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1093.24.02.2011-ՍՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Լիլիթ Գալստյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Բագրատ Սարգսյանի, Ռուզաննա Առաքելյանի եւ Արա Նռանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Ներկայացված Նախագծերի փաթեթը մասնավորապես չի հակասում Եվրոպայի Խորհրդի 1996 թվականի Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի (Խարտիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջէ մտել2004 թվականի մարտի 1-ից), ինչպես նաեւ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության 1970 թվականի «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» Կոնվենցիայի (Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006 թվականիապրիլի 29-ից) դրույթներին:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւօրենսդրական տեխնիկայի կանոններին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ                                                                                                 Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան, հեռ. 513-428