ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-48

« 13» ապրիլի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին» , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ -1103-17.03.2011 - ՏՀ -01 0/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի եւ Կարեն Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքքնության բաժնում:

Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1.1 Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացնել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը նոր բովանդակությամբ` 11 եւ 12-րդ մասերով:

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասը` առաջարկում ենք, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածումլրացվող 11-րդ մասի առաջին պարբերությունում «ներմուծել եւ» բառերից հետո լրացնել «(կամ)» բառը, հակառակ դեպքում սույն մասով նախատեսված արգելքի սուբյեկտ կհանդիսանան միայն նույն մասով թվարկված սննդային հավելումներ, սննդամթերքի հետ շփվող նյութեր, սննդամթերքի բաղադրիչ մասեր, պարենային հումքեր, ինչպես նաեւ սննդամթերք եւ հատուկ նշանակության սննդամթերք «Հայաստանի Հանրապետություն ներմուծող եւ իրացնողնողները » կամ «Հայաստանի Հանրապետություն ներմուծող եւ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործողները »:

1.2. Նախագծի 1-ին հոդվածի 11-րդ մասի «ա» կետի առաջարկը, համաձայն որի պիտանիության ժամկետը Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու պահին համարվում է անցած, վերաբերում է միայն ներմուծվող սննդամթերքին, մինչդեռ այն պետք է վերաբերվի նաեւ տեղական արտադրության սննդամթերքին: Հետեւաբար, առաջարկում ենք «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու պահին» բառերը:

1.3. Նախագծի 1-ին հոդվածի 11-րդ մասի վերջին պարբերությունում առաջարկում ենք «սննդամթերքի եւ» բառերից հետո լրացնել «(կամ)» բառը` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջներին համաձայն:

2. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրնեքի նախագծի վերաբերյալ.

2.1.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է նոր խմբագրությամբ շարադրել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը: Համաձայն որի` «Արգելվում է առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված եւ նոր ժամկետի նշումով, հայերեն լեզվով մակնշումը արտադրողի կողմից բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքի վաճառքը (աշխատանքների կատարումը)» : Մեր կարծիքով, Օրենքում իմպերատիվ կերպով առանց պիտանիության ժամկետի ապրանքների վաճառքի արգելքը չի բխում ոչ սպառողների ոչ էլ արտադրողների շահերից:

Առաջարկում ենք Օրենքի6-րդ հոդվածի 4-րդ մասը թողնել անփոփոխ ( Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) uահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպեu նաեւ այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է uահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի uահմանվել: ), քանի որ`

ա.Օրենքի կարգավորման առարկան չի սահմանափակվում միայն սննդի եւ սննդամթերքի ոլորտում առաջացած հարաբերությունների կարգավորմամբ: Մասնավորապես կան ապրանքատեսակներ, օրինակ հագուստ եւ այլն, նմանատիպ ապրանքատեսակների պիտանիության ժամկետների սահմանումը:

բ.Նախագծի 1-ին հոդվածը համահունչ չէ` Օրենքի 6-րդ հոդվածի 3-մասի հետ, ըստ որի` այն ապրանքների անվանացանկը, որոնց համար արտադրողը պարտավոր է սահմանել պիտանիության ժամկետ, հաստատվում է կառավարության կողմից; Օրենքի 17-րդ հոդվածի հետ, ըստ որի` « Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար երաշխիքային ժամկետներ կամ պիտանիության ժամկետներ uահմանված չեն, uպառողն իրավունք ունի ներկայացնել նշված պահանջները` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված ժամկետներում:»

գ.Նախագծի 1-ին հոդվածը հակասում է սույն Նախագծերի փաթեթում ընդգրկված «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 11-րդ մասի 2-րդ պարբերությանը, համաձայն որի տվյալ սահմանափակումները չեն տարածվում արտադրական վերամշական չենթարկված գյուղատնտեսական մթերքների վրա:

3.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներիի նախագծերի վերաբերյալ.

3.1. Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է տեղափոխել «Վարչական» բառից առաջ` համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին:

3.2. Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության 2010 թվականի մայիսի 27-ի N80 եզրակացությունը, որը ներկայացվել է նույնանպատակ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-890-30.04.2010-ՏՀ-010/0), որը ներկայացնում ենք ստորեւ, հաշվի է առնվել մասնակի:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող պատասխանատվության սահմանման անհրաժեշտություն, մեր կարծիքով, չկա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման համար վարչական պատասխանատվության սահմանման բնագավառում ծագած հասարակական հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են նույն օրենսգրքի ինչպես 158-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ` 188-րդ եւ մի շարք այլ հոդվածներով:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող պատասխանատվության սահմանման անհրաժեշտություն, մեր կարծիքով, նույնպես չկա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտանիության ժամկետն անցած ապրանք իրացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող դրույթներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում (212-րդ, 279-րդ եւ այլն):

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ա.Մխիթարյան, հեռ. 513-279

Հ. Սարդարյան, հեռ.513-248