ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-49

«18» ապրիլի 2011թ

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1105-21.03.2011-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

I. Նախագծերի փաթեթը չի հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

II. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Ա նհրաժեշտ է նաեւ փոփոխությունկատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի 60-րդ հոդվածի 10-րդ մասում , որի համաձայն. « Ռադիոհեռուuտատեuային հաղորդման ընթացքում ավելի քան քuան րոպեն մեկ հաճախականությամբ կամ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով տաuնչորu րոպեից ավելի տեւողությամբ գովազդ հեռարձակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով »:

III. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1.1. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով, սակայն հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-340-01.10.2008-ԳԿ-010/0):

1.2.Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է « ՝ ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ եւ» բառերը հանել, որի արդյունքում ստացվում է հետեւյալը. «Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տեւողությամբ»:

Տվյալ դեպքում պարզ չէ, թե որն է համարվում 1 եթերային ժամը եւ այս փոփոխության արդյունքում ինչ հաճախականությամբ եւ ինչ տեւողությամբ գովազդ կհեռարձակվի: Չսահմանված «եթերային ժամ» հասկացության պարագայում կարելի է ենթադրել, որ հնարավոր կլինի հաղորդման վերջին 15 րոպեի ընթացքում 10 րոպեանոց (կամ երկու 5 րոպեանոց) գովազդ հեռարձակել եւ դրանով իսկ խաթարել հեռարձակվող հաղորդման ամբողջականությունը, իմաստը:

Ուստի, առաջարկում ենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանել «եթերային ժամ» հասկացությունը եւ գովազդի հաճախականությունը:

Վերլուծելիս պարզ է դառնում, որ եթերաժամի տեւողությունից կախված կարող է գովազդ հեռարձակվել չափազանց հաճախակի, որը անթույլատրելի է թե հոգեկան եւ թե ֆիզիոլոգիական առողջության տեսակետից: Ինչի մասին ստորեւ ներկայացնում ենք համապատասխան մասնագետների կարծիքները.

Կարինե Քոչարյան, ՀՀ Կարմիր Խաչիեւ «Իմ իրավունքը» ՀԿ հոգեբան

«Այն, որ գովազդը մարդու հոգեկանի վրա մեծ ազդեցություն է թողնում, անհերքելի փաստ է, ավելին, այն ստեղծված է հենց այդ նպատակի համար: Գոյություն ունեն ազդեցության բազմաթիվ միջոցներ եւ հնարքներ: Բայց մարդու հոգեկանի վրա ոչ միայն գովազդի բովանդակությունն է ազդում. ցուցադրման հաճախականությունը եւս մեծ նշանակություն ունի: Նախ որոշակի քանակով դիտարկումներ են անհրաժեշտ, որպեսզի գովազդվող պարագան տպավորվի: Այսինքն, այսպես ասած «որակական» ազդեցությունից զատ նաեւ «քանակական» ազդեցության է ենթարկվում մարդը: Բայց հաճախ նույն ազդեցությունը նույն ձեւով ու նույն «կետին» հանգեցնում է միանգամայն այլ «էֆեկտի»` առաջացնելով նյարդայնություն, գերգրգռվածություն, գերհոգնա-ծություն. գնալով ավելի հաճախ են մարդիկ գանգատվում գերհոգնածությունից` ունենալով անհամապատասխան թեթեւ ծանրաբեռնվածություն` չկասկածելով, որ պատճառը խառը, արագ, ձայնային եւ լուսային էֆեկտներով հագեցած, տպավորություններով լի, չհամակարգված, բազմազան, ինֆորմացիան կարող է լինել, որը անընդհատ գրգռելով ուղեղի այս կամ այն հատվածները` ծանրաբեռնում է այն, ազդում նյարդային համակարգի վրա»:

Գրիգորյան Վիլենա Հրանտի, Կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ

«Եթե դիտարկենք գովազդային հաճախակի ընդհատումների ազդեցությունը մտածողության տեսանկյունից` տրամաբանական մտածողությունից հաճախակի անցումը կերպարայինի, ծանրաբեռնում է նյարդային համակարգը: Անցանկալի, ստիպողաբար անցումները նեգատիվ ազդեցություն են թողնում նաեւ էմոցիոնալ-հոգեբանական ոլորտի վրա. մարդըհետաքրքրող ինչ-որ նյութ, ֆիլմ դիտելիս ապրումակցում է հերոսներին, «մտնում» իրադարձությունների մեջ: Անցման արդյունքում հաճույք ստանալու փոխարեն գրգռվածություն է առաջանում, որը բերում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի անցանկալի շեղումների` արդյունքում առաջանալով անբավարարություն, հոգնածություն, բարկություն, նեգատիվ վերաբերմունք` ընդհուպ մինչեւ կարող է հանգեցնել հրաժարման` առհասարակ հեռուստացույց դիտելու»:

2. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Տես` սույն եզրակացության II կետը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                            Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ք.Գեովշանյան, հեռ. 513- 636

Հ. Սարդարյան, հեռ.513-248

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 49

«18» ապրիլի 2011թ.

Եզրակացություն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1105-21.03.2011-ԳԿ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ մասնավորապես 2003 թվականին Ժնեւում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի դրույթներով, որոնք վերաբերվում են ծխախոտի արտադրա տեuակների գովազդին, վաճառքի խթանմանեւ հովանավորությանը, հորդորվում է կողմերից յուրաքանչյուրին, որոնք հնարավորություն չունեն ծխախոտի գովազդի եւ հովանավորության լիակատար արգելում սահմանելու, կիրառեն ծխախոտային արտադրատեuակների գովազդի, ինչպես նաեւ հովանավորության uահմանափակումներ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ                                                                                     Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան, հեռ. 513-248

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-89

«23» մայիսի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` Պ-1105-21.03.2011-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներԱրտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Հարկ է նշել, որ Նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակում ամբողջությամբ հաշվի են առնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից ներկայացված առաջարկությունները եւ դիտողությունները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                              Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարողներ` Ք.Գեովշանյան, Հ.Սարդարյան,