ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե-79
«18» մայիսի 2011թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1143-28.04.2011-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Ներկայացված Նախագիծը չի հակասում «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի մասին» Պայմանագրի (1996թ.Ժնեւ), «Միջազգային արտոնագրային դասակարգման մասին» Ստրասբուրգյան Համաձայնագրի (1971թ. Ստրասբուրգ), «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կատարումների եւ հնչյունագրերի մասին» Պայմանագրի (1996թ. Ժնեւ), «Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին» Հաագայի Համաձայնագրի (1999թ. Ժնեւ), «ԱՊՀ անդամ երկրներ միջեւ արտոնագրային համագործակցության մասին» Պայմանագրի (1970թ., վերանայված` 1979թ. եւ 1984թ.),Եվրասիական արտոնագրային Կոնվենցիայի (1994թ. Մոսկվա), ինչպես նաեւ 1883 թվականի «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» Փարիզյան Կոնվենցիայի (վերանայված` 1900թ. Բրյուսել, 1925թ. Հաագա, 1958թ. Լիսաբոն, 1967թ. Ստոքհոլմ,) դրույթներին:
Ներկայացված Օրինագիծը համահունչ է Եվրամիության «Բիոտեխնոլոգիական ներդրումների/հետազոտությունների իրավական պաշտպանության մասին» 98/44 ECԴերեկտիվային:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կատարողներ` Ա.Մխիթարյան
Հ.Սարդարյան
Ա.Քոչարյան