ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե-76
« 12 » մայիսի 2011թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1152-02.05.2011-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագծի 4-րդ հոդվածից հետո բացակայում է Նախագծի 5-րդ հոդվածը:
2. Նախագծի 4-րդ հոդվածից հետո նախատեսվում է լրացում, որով պարզ չէ թե ներկայացված 4-րդ մասը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ո՞ր հոդվածին է վերաբերվում:
3. Նախագծով նախատեսվող չհամարակալված 4-րդ մասի եւ Նախագծի 6-րդ հոդվածի «օրենքով» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել ո՞ր օրենքով:
4. Նախագծի 7-րդ հոդվածում նախատեսվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ կետը կրկնվում է:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ` Ք.Գեովշանյան, հեռ. 513-659
Հ.Սարդարյան, հեռ. 513-248