ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 75

«18» մայիսի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1153-02.05.2011-ՄԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը չի հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում, համաձայն որի. «բարձրագույն իրավաբանական կրթության» բառերը առաջարկվում է փոխարինել «իրավաբանական մագիստրոսի կամ իրավաբան մասնագետի որակավորում» բառերով: Նշված փոփոխության արդյունքում դուրս են մնում բակալավրի որակավորման աuտիճան ստացած մասնագետները: Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 20-րդ կետի. «բակալավր` բարձրագույն մաuնագիտական կրթության որակավորման աuտիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող եւ առնվազն քառամյա (ոuտիկանական մաuնագիտությունների համար` միջին մաuնագիտական ոuտիկանական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մաuնագիտական կրթական ծրագրերին համապատաuխան ատեuտավորված անձանց.»: Հիմք համարելով վերը նշվածը, առաջարկում ենք բակալավրի որակավորման աuտիճան ստացած մասնագետներին նույնպես ընդգրկել առաջարկվող փոփոխության մեջ թվարկված մասնագետների շարքում:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է որ, որակավորման ստուգում հանձնած անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության կողմից սահմանված կարգով, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում` 1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը. ... »:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                            Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ք.Գեովշանյան

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նոտարիատի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1153-02.05.2011-ՄԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նոտարիատի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Փորձաքննության կատարման ընթացքում ուսումնասիրվել էԵվրոպայի կրթության նախարարների համատեղ հռչակագիրը (Բոլոնիա, 19 հունիսի 1999թ.), Հելսինկիում կայացած` բակալավրի աստիճանին վերաբերող սեմինարի նյութը (փետրվար, 2001թ.), Եվրոպական երկրների բարձրագույն կրթության նախարարների հանդիպման կոմյունիկեն (Պրահա,19 մայիսի 2001թ.), ինչպես նաեւ Բոլոնիայի գործընթացին վերաբերող այլ փաստաթղթեր:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Իրավախորհրդատվական բաժնի

առաջատար մասնագետ`Ս.Համբարձումյան