ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-9 2

«26» մայիսի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունեւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1156-02.05.2011-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունեւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հ անրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը չի հակասում 1997 թվականին ընդունված «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումներրի ճանաչման մասին» Կոնվնեցիայի, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) 1992 թվականի «Կրթության բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի, Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) 1960 թվականի «Կրթության բնագավառում խտրականության դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի դրույթներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրա պետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1.1. Նախագծի վերնագրում «լրացումներ» բառը անհրաժեշտ է փոխարինել «լրացում» բառով, քանի որ, Նախագծով նախատեսվում է մեկ լրացում:

1.2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել նոր` 13.1-րդ հոդվածով, որի 1-ին եւ 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ինպարբերության «օրենսդրությամբ», նույն մասի 1-ին կետի «օրենսդրությանը», 7-րդ մասի «Օրենսդրության» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:Ինչպես նաեւ նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի եւ 5-րդ մասի 4-րդ կետի «օրենքով» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել ո՞ր օրենքով:

2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրա պետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրա պետության օրենքի 34-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով: Այս դրույթը հստակեղման կարիք ունի, քանի որ, 34-րդ հոդվածումարդեն իսկ առկա է 7-րդ մաս:

2.2. Նախագծով նախատեսվող հոդվածների հերթական համարակալումն անհրաժեշտ է ուղղել:

3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                 Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարողներ` Ք.Գեովշանյան, Ա.Քոչարյան