ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե-67
« 6 » մայիսի 2011թ.
Եզրակացություն
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1160-04.05.2011-ԳԿ-010/0 )
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ նաեւ` Օրենքի նախագիծ) մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Օրենքի նախագծի վերաբերյալ մեր կոմից կատարված փորձաքննության արդյունքները:
Ներկայացված Օրենքի Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքի նախագծի լրամշակված տարբերակը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Ներկայացված օրենքի նախագիծը մասնավորապես չի հակասոմ ՄԱԿ-ի 1960 թվականի «Կրթության բնագավառում խտրականության դեմ» Կոնվենցիայի դրույթներին,որը Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից, ինպես նաեւ 1997 թվականի «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումներրի ճանաչման մասին» Կոնվենցիայի դրույթներին:
Օրենքի Նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին, ինչպես նաեւօրենսդրական տեխնիկայի կանոներին համապատասխանեցնելու նպատակով մեր կողմից կատարված առաջարկությունները ներկայացնենք ստորեւ:
1) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերության «2009 թ.» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «Հուլիսի 10-ի» բառերը:
2) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` օրենք)» բառերն առաջարկում ենք հանել:
3) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության «պատվավոր կոչումներ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում»բառերով:
4) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության «61 եւ ավելի տարին լրացած» բառերը փոխարինել «61 տարի լրանում է կամ լրացած» բառերով:
Ներկայացված Օրենքի Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կատարող` Ա. Քոչարյան, հեռ. 513-248