ԻՎ-ե-105



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ`
Կ-1177-21.05.2011-ՍՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայաց ն ում ենք Ն ախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ չի հակասում 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

Նախագծի ընդունումով մասնավորապես, կհստակեցվեն եւ կպարզեցվեն պետական նպաստների` երեխայի ծննդյան միանվագ, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, նշանակման եւ վճարման  հետ կապված հարաբերությունները:

1.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ կետի «սույն հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «1-ին մասի» բառերը` նկատի ունենալով, որ նշված կետում ամրագրված «1), 2) եւ 3)» կետերը տվյալ հոդվածի 1-ին մասի կետեր են: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650