№ ԻՎ-ե- 104
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1175-20.05.2011-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Վարդան Այվազյանի, Հեղինե Բիշարյանի եւ Գոհար Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայաց ն ում ենք Ն ախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ չի հակասում 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ: Մինչդեռ, Օրենսգրքի վերը նշված հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետը բաղկացած է միայն մեկ պարբերությունից: Ուստի, առաջարկում ենք, Նախագծի 1-ին հոդվածի «պարբերությունը» բառը փոխարինել «նախադասությունը» բառով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող`Ս.Համբարձումյան, հեռ. 513-650