№ ԻՎ-ե-110
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1185-07.06.2011-ՊԻ-010/0 ) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայաց ն ում ենք Ն ախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ չի հակասում 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:
Նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովողծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ( այսուհետ` Օրենք) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելն է , առաջարկում ենք Նախագծում ներառել եւս մի քանի փոփոխություն: Մասնավորապես`
ա) Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի «կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն. «Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում:»,
բ) Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի «կարճատեւ արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում, եւ որի համար չի վճարվում:» բառերը փոխարինել «չվճարվող արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում:» բառերով, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. «Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:»:
Նախագծի վերաբերյալայլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող`Ս.Համբարձումյան, հեռ. 513-650