«18» հուլիսի2011 թ. № ԻՎ-ե-122
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1205-27.06.2011-ԳԲ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միշա Ստեփանյանի, Խաչիկ Հարությունյանի եւ Վահագն Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:Նախագիծը համապատասխանումէ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծով առաջարկվողլրացումը համահունչ է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ օրենքներին:
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը, որը վերաբերում է կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գոործունեության արգելմանը, այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը, մեր կարծիքով, բավականին վիճահարույց խնդիր է եւ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի` կապված ոչ միայն բնապահպանական հիմնախնդիրների (կենսաբազմազանության վրա բացասական ներգործության, ջրաթեք կառույցների եւ ճնշումային խողովակների տեղադրման եւ ջրառի հետեւանքովբնական ջրահոսքերում, ջրային էկոհամակարգի եւ ՀԷԿ-երի ունեցած զգալի բացասական ներգործության), այլեւ Սեւանի տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ ընդհանուր առմամբ ՀՀ էներգետիկայի ոլորտի զարգացման տեսանկյունից:
Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ սույն օրենսդրական առաջարկությամբառկա խնդիրը չի կարող լուծված համարվել, քանի որ կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիները բավականին ընդգրկուն են: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է հստակ ամրագրել թե Սեւանա լճից քանի՞ մետր հեռավորության վրա է արգելվում փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ.513-650