«26» հուլիսի2011 թ. № ԻՎ-ե-124
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1209-13.07.2011-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը չի հակասում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պահանջներին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-16-Ն» թիվը անհրաժեշտ է փոխարինել «ՀՕ-16» թվով:
2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարեկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող)» բառերով: Մեր կարծիքով «օտարեկրյա պետությունում բնակվող (գտնվող) » բառերը հակասություն կառաջացնի «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ, որը նախատեսում է վերջին երեք տարվա բնակության ցենզ: Այսինքն` եթե անձը բնակվում է օտարերկրյա պետությունում, չի կարող այդ ընթացքում միաժամանակ բնակվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում: Դրանից բացի, «Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող)» բառերը, ըստ էության, կրկնում է «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բովանդակությունը, որը նախատեսում է, որ անձը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետությանքաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով բնակվել է Հայաստանի Հանրապետությունում: Ուստի առաջարկում ենք թողնել «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տարբերակը:
3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում: Սակայն նշված հոդվածի 1-ին մասում բացակայում են «1-ին եւ 2-րդ կետերով» բառերը: Մեր կարծիքով խոսքը վերաբերվում նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին :
4. Նախագծի 6-րդ հոդվածով առաջրկվում է «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` վերնագրելով այն «ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ »: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի. «Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետեւանքով», իսկ Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ 23-րդ հոդվածի համաձայն` «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է` 1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում. »: Այսինքն` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կատարվում է նաեւ փոխելու միջոցով: Ուստի առաջարկում ենք վերնագրից հանել «ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ » բառերը:
5. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված լրացումներըհամահունչ չէ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի վերնագրին: Հետեւաբար, առաջարկում ենք հիշատակված լրացումները նախատեսել նոր 7-րդ գլխում համապատասխան հոդվածների տեսքով` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները:
6. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «6-րդ հոդվածով» բառերը անհրաժեշտ է փոխարինել «7-րդ հոդվածով» բառերով, քանի որ նշված փոփոխությունը վերաբերում է Նախագծի 7-րդ հոդվածին: Բացի այդ «Սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող» բառերը առաջարկում ենք հանել, քանի որ, մեր կարծիքով, Նախագծի ընդունման արդյունքում դրա անհրաժեշտությունը կվերանա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ` Ք. Գեովշանյան, հեռ, 513-636
Հ.Սարդարյան, հեռ, 513-273