«19» հուլիսի2011 թ . № ԻՎ-ե-123
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1210-15.07.2011-ՏՏ-010/0) , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-12101 -15.07.2011-ՏՏ-010/0)եւ«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-12102 -15.07.2011-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյան կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»եւ«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները համահունչ են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ օրենքներին:
1. « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ՀՀ հողային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) առաջարկվող փոփոխությունների ընդունումը բխում էՕրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետում եւ 66-րդ 1-ին կետի 5-րդ ենթակետում խմբագրական թերությունները եւ 67-րդ հոդվածի շուրջ ստեղծված անորոշությունը վերացնելու, ինչպես նաեւ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից:
2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները բխում ենհամայնքային (Երեւանի) սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու ժամանակ համայնքի ավագանու որոշումը հստակեցնելու անհրաժեշտությունից:
3. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենք)» բառերը անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագծով «Օրենք» բառը, այդ իմաստով, այլեւս չի օգտագործվում:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ս.Համբարձումյան
հեռ.513-650