«26» օգոստոսի 2011 թ. № ԻՎ-ե-131
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Կ-1217-17.08.2011-ՏՀ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:
2. Նախագծիընդունումը պայմանավորված է միջազգային պայմանագրերից բխող նոր պահանջները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներդնելու եւ կիրառելու անհրաժեշտությամբ:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) հետ կապված Նախագծում կանանհամապատասխանություններ, մասնավորապես.
1. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:
2. Նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Նօրենքի (այսուհետ` Օրենք)11-րդ հոդվածի 2-րդ մասը «միջազգային» բառից հետո լրացնել «կանոնավոր բառով: », այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, « Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը եւ «օրենք» բառը»...:
3. Նախագծի 7-րդհոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին, եւ շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 7. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդող տասներորդ օրը:»:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ս.Համբարձումյան
հեռ.513-650