« 13 » սեպտեմբերի 2011 թ. № ԻՎ-ե-144
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Բնապահ պանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1227-05.09.2011-ԳԲ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյան կարգով ներկայացված «Բնապահ պանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք ) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:
2.Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկ ում է Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8) անտառային հողերի եւ բնական արոտավայրերի , ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման դեպքում ` տեղադրման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար `
- ոչ վտանգավոր թափոններ - 2000 դրամ
- կոմունալ վտանգավոր թափոններ ( բացառությամբ շինարարական եւ հողածածկույթի քանդումից առաջացած թափոնների )
- 5000 դրամ
- շինարարական եւ հողածածկույթի քանդումից առաջացած թափոններ
- 10 000 դրամ
- արտադրության վտանգավոր թափոններ - 20 000 դրամ
Երեւան քաղաքում անտառային հողերի եւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների կրկնապատիկի չափով:
Սույն կետում նշված տարածքներում Կարմիր գրքում գրանցված բույսեր աճելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների հնգապատիկի չափով,»,»: Մինչդեռ, Նախագծով սակագները սահմանված են Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ կետում` ոչ թե որեւէ ենթակետում :
Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ կետի « սույն ենթակետում բերված համապատասխան » բառերըփոխարինել « սույն կետով սահմանված » բառերով:
Բացի այդ, « Սույն կետում նշված տարածքներում Կարմիր գրքում գրանցված բույսեր աճելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների հնգապատիկի չափով,»,» նախադասությունը խմբագրական առումով,ավելի հստակ եւ ընկալելի դարձնելու նպատակով, առաջարկում ենք քննարկել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ. «Անտառային հողերի, բնական արոտավայրերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում Կարմիր գրքում գրանցված բույսեր աճելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետով սահմանված սակագների հնգապատիկի չափով,» շարադրելու հարցը:
3.Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ.«Երեւան քաղաքում անտառային հողերի , ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետում բերված համապատասխան սակագների եռապատիկի չափով :»: Առաջարկում ենք «սույն կետում բերված համապատասխան» բառերը փոխարինել «սույն կետով սահմանված» բառերով:
4. Նախագծի 7-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին, եւ շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 7. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
5. Առաջարկում ենք քննարկել գործող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի ««ա» եւ «բ» ենթակետերում բերված» բառերը ««ա» եւ «բ» ենթակետերով սահմանված» բառերով, եւ նույն հոդվածի 2-րդ կետի «բերված սակագներով» բառերը «սահմանված սակագներով» բառերով փոխարինելու հարցը` նկատի ունենալով, որ Օրենքում անհրաժեշտ է օգտագործել միեւնույն տերմինները:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ս.Համբարձումյան հեռ.513-650