« 09 » սեպտեմբերի 2011 թ. № ԻՎ-ե-139
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1229-06.09.2011-ԳԿ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի եւ Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայաց ն ում ենք Ն ախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին,օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:
2. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:
3. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ Օրենք)» բառերը անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագծով «Օրենք» բառը, այդ իմաստով, այլեւս չի օգտագործվում:
4. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության համաձայն. «Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):», ուստի անհրաժեշտ է ապահովել գործող Օրենքի եւ Նախագծի շարադրանքի համապատասխանությունը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածի «4-րդ կետում» եւ «4-րդ կետը» բառերը համապատասխանաբար փոխարինել «4-րդ մասում» եւ «4-րդ մասը» բառերով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ս.Համբարձումյան
հեռ.513-650