« 13 » սեպտեմբերի 2011 թ.                                                                                                ԻՎ-ե-145

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», (փաստաթղթային կոդ` Պ-1230-06.09.2011-ՊԱ-010/0) , «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-12301 -06.09.2011-ՊԱ-010/0) , «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-12302 -06.09.2011-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի. Հովհաննես Սահակյանի, Վազգեն Կարախանյանի, Արայիկ Հովհաննիսյանի եւ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

1. «Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի

(այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1.1. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի «հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:

1.2. Որպես սահմանափակում առաջարկում ենք քննարկել Նախագծի 6-րդ հոդվածը հետեւյալ խմբագրությամբ 9-րդ կետով լրացնելու հարցը. «9. Արգելվում է հատուկ նշանակության եւ ռազմավարական օբյեկտների պահպանությունը` թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած ոչ պետական կազմակերպության կողմից:»:

1.3. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ կետը «տեղեկատվություն» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «անձնական եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ» բառերով:

1.4. Որպես արգելող դրույթ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասը անհրաժեշտ է լրացնել հետեւյալ խմբագրությամբ.

ա) 7)-րդ կետով. «7) անլուր հետամտության նպատակով հատուկ միջոցներ օգտագործելը, զենք կրելու եւ պահելու թույլտվությունը, վկայականը, զենքը, հատուկ միջոցները պահելու թույլտվություն չունեցող անձանց փոխանցելը,»

բ) 8)-րդ կետով. «8) զբաղեցնել պաշտոններ` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում:»:

1.5. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5)-րդ կետով. «5) տառապում են ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված որոշակի հիվանդությունով:»:

1.6. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետը «անձնական խուզարկություն» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «( խուզարկվողի հետ միեւնույն սեռին պատկանող անձի կողմից)» բառերով:

1.7. Առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, գործադրման» բառը նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. հարկադրանքի միջոցներնու դրանք կիրառելու կարգը սահմանվում է միայն օրենքով:

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

2.1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել.

ա) 10-րդ կետով «10) քաղաքացիական զենք կրելու եւ պահելու իրավունք չունեցող երրորդ անձանց, զենքի փոխանցման կամ օտարման դեպքերում,» բառերով.

բ) 11-րդ կետով «11) քաղաքացիական զենքի կամ հատուկ միջոցների շրջանառության կանոնների այն խախտումների դեպքերում, որոնք կհանգեցնեն զենքի եւ հատուկ միջոցի կորստին, հափշտակությանը կամ հանցավոր նպատակներով օգտագործմանը, կամ քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարմանը, վնաս կպատճառեն մարդու առողջությանը կամ կհանգեցնեն այլ ծանր հետեւանքների»:» բառերով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կան նաեւ խմբագրական եւ տարընթերցումներ առաջացնող այլ դիտողություններ ու առաջարկություններ որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն աշխատանքային կարգով, մասնավորապես, «Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» ՀՀ օրենքի Նախագծում բացակայում են լիցենզավորման համար անհրաժեշտ հիմնական փաստաթղթերի ցանկը սահմանող դրույթը, մասնագիտական որակավորման պահանջը պետք է սահմանվի որպես լիցենզավորման պայման, իսկ որակավորման ստուգման կարգը վերապահվի լիազոր մարմնին, պետք է սահմանվի նաեւ ծառայողական շների օգտագործման կարգը եւ այլն :

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ`                                                                     Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա.Մխիթարյան

Հ.Սարդարյան