« 27 » սեպտեմբերի 2011 թ.                                                                                                   ԻՎ-ե-152

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1231-07.09.2011-ՏՏ-010/0), «Հողի հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-12311 -07.09.2011-ՏՏ-010/0)եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Պ-12332 -07.09.2011-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում ամրագրված է, որ գույքահարկից եւ հողի հարկից ազատելու արտոնությունները տարածվում են 2011թ. հունվարի 1-ի դրությամբ հիշյալ հարկատեսակների գծով հաշվարկված հարկային պարտավորությունների վրա: Մինչդեռ, նշված օրենքների նախագծերի 2-րդ հոդվածների 2-րդ պարբերություններով սահմանվում է, որ արտոնությունները տարածվում են նաեւ 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ այդ օրենքների ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

Տարաբնույթ մեկնաբանություններից եւ հակասություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք խմբագրել եւ համահունչ դարձնել նշված օրենքների նախագծերով ներկայացված առաջարկությունները:

Նախագծի փաթեթում ընդգրկված մյուս նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                        Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա Քոչարյան, հեռ.513-248