« 14 » սեպտեմբերի 2011 թ.                                                                                             ԻՎ-ե-147

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1236-09.09.2011-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արամ Սաֆարյանի կողմից օրենսդրական նախաձեռնու թյան կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության վ արչական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վ արչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ըստ որի, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                  Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ.513-650

Ա. Քոչարյան հեռ. 513-248