« 27 » սեպտեմբերի 2011 թ. № ԻՎ-ե-151
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի ( փաստաթղթային կոդ ` Կ -1241-20.09.2011- ԳԿ -010/0) նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյա ն կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում : Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:
2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 10-րդ մասով սահմանվում է, որ «Ուսուցչի ատեստավորուման անցկացվում է սույն հոդվածի 9-րդ կետով սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ »:
Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 26-րդ հոդվածի 10-րդ մասում.
ա) «ատեստավորուման» բառը փոխարինել «ատեստավորումն » բառով,
բ) «9-րդ կետով» բառերը փոխարինել «9-րդ մասով» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
Բացի այդ 10-րդ մասըխմբագրման կարիք ունի, այն առումով,որ9-րդ մասում ամրագրված է այն մարմինը, որը սահմանում է ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը եւ ոչ թե ներկայացված փաստաթղթերի ցանկը:
3. Առաջարկում ենք քննարկել Օրենքի 26-րդ հոդվածի 16-րդ մասի «Արտահերթ ատեստավորումը» բառերը «Ուսուցչի արտահերթ ատեստավորումը» բառերով փոխարինելու հարցը, նկատի ունենալով, որ արտահերթ ատեստավորումը նույնպես վերաբերում է ուսուցչին,ինչպես հերթական ատեստավորումը (26-րդ հոդվածի 2-րդ մաս)կամորակավորման տարակարգի շնորհումը (26-րդ հոդվածի 23-26-րդ մասեր):
5. Առաջարկում ենք քննարկել Օրենքի 26-րդ հոդվածի 21-րդ մասը «չափորոշիչներին» բառից առաջ «վերապատրաստման» բառով լրացնելու հարցը, նկատի ունենալով, որ պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել նաեւ այլ չափորոշիչներ: Օրինակ` վերապատրաստումների միջոցով հավաքագրվող անհրաժեշտ ուսումնական կրեդիտների չափորոշիչները եւ այլն: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է, որպես հիմնական հասկացություն, Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նաեւ 14.1) կետով, որի համաձայն վերապատրաստումը` վերապատրաստող կազմակերպություններում ուսուցչի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին եւ ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների եւ ունակությունների յուրացում ու կատարելագործումն է:
6. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որով սահմանվում է, որ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված պահանջներին կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը:»:
Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի «3-րդ հոդվածի 13-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով» բառերով, նկատի ունենալով, որ Օրենքի 3-րդ հոդվածը պարունակում է մաս կոչվող համարակալված պարբերություն («Իրավական ակտերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս):
7. Չնայած Նախագծի 26-րդհոդվածով առաջարկվում է մի շարք այլ իրավական ակտերի ընդունում, այդ թվում` ՀՀ կառավարության կողմից, այնուամենայնիվ Նախագծին կից հիմնավորման մասին տեղեկանքում նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի եւ 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Ա. Մխիթարյան հեռ.513-273
Հ. Սարդարյան հեռ.513-472