« 27 » սեպտեմբերի 2011 թ.                                                                                                ԻՎ-ե-154

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1243-26.09.2011-ՊԱ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյա ն կարգով ներկայացված «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում : Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության փոփոխությունների եւ Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների», մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից առաջ, դեռեւս 1998 թվականին ընդունված «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ոչ բոլոր հոդվածներն են համապատասխանում այդ պահանջներին, որի հետեւանքով Նախագծով առաջարկվել է փոփոխություններ կատարել ոչ թե առանձին պարբերություններում, այլ չհամարակալված մասերում:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու հարցը :

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                                     Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան հեռ. 513-248