«17 » հոկտեմբերի2011 թ.                                                                                        ԻՎ-ե-164

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1244-26.09.2011-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյան կարգով ներկայացված « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է.

ա) Նախագծի 1-ին հոդվածի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) բառերը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք)» բառերով,

բ) Նախագծի 55-րդ հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդող տասներորդ օրը:»:

3. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 126-րդ եւ 128-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ, նշված հոդվածները իրենց մեջ պարունակում են ներքին հակասություններ, այդ կերպ խախտվել է « Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                      Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա.Դանիելյան, հեռ. 513-616

Ա.Քոչարյան, հեռ. 513248