«03» հոկտեմբերի 2011 թ.                                                                                                  ԻՎ-ե-156

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1251-30.09.2011-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-12511 -30.09.2011-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-12512 -30.09.2011-ՊԻ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյան կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված օրենքների նույն հոդվածների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնու թյան կարգով, Կ-1224-31.08.2011-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով, շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արամ Սաֆարյանի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթը, որը լրամշակվել եւ Կ-12511 -30.09.2011-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով կրկին դրվել է շրջանառության մեջ` բացառությամբ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածը 2.1-րդ կետով լրացնելու առաջարկությանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա.Մխիթարյան, հեռ. 513- 273

Ա.Քոչարյան, հեռ. 513-248