«21» հոկտեմբերի2011 թ. № ԻՎ-ե-163
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1256-11.10.2011-ՏՀ -010/0)եւ«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-12561 -11.10.2011-ՏՀ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ«Հայաստանի Հանրապետությանբյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է փոփոխություն կատարել դեռեւս ուժի մեջ չմտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով խախտվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ըստ որի . «..oրենքով uահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն. ...:»: Հետեւաբար, Նախագծով ներկայացված հոդվածներում փոփոխություններ կամ լրացումներ կարողեն կատարվել միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2012 թվականի հունվարի 1-ից:
3. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքինախագծի 1-ին հոդվածով Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները ենթադրում են, որ պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել նաեւ տվյալ համակարգի` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների խրախուսման եւ (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր:
Այդ կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 53-րդ եւ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածներում ամրագրված են թե ինչպես է կազմավորվում հարկային եւ մաքսային համակարգերի զարգացման ֆոնդը, այդ թվում` նաեւ այդ ֆոնդի ձեւավորման կոնկրետ աղբյուրները, եւ ինչի համար է այն ծախսվում (օգտագործվում), ապա նույնը չի կարելի ասել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների համար խրախուսման եւ (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդ ստեղծելու մասին` չնայած որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի ն ախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է դեռեւս ուժի մեջ չմտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ ենթակետով` «խրախուսման ֆոնդ» բառերով եւ 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդի չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդը:»:
Հարկ է նշել, որ 2011 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթից, հեղինակի նախաձեռնությամբ շրջանառությունից հանվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրությանմասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) նախագիծը, որով առաջարկվել էր Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը «պալատում» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում այլ մարմիններում» բառերը: Օրենքն ընդունվելու դեպքում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների բազային պաշտոնային դրույքաչափը կկազմեր Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով հարկային եւ մաքuային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի կրկնապատիկը:
Նախագծերի փաթեթում կան նաեւ խմբագրական եւ այլ բնույթի թերություններ, տարընթերցումներ որոնց կանդրադառնանք աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Ա. Մխիթարյան, հեռ. 513252
Ա. Սարգսյան, հեռ. 513425
Ք. Մանուկյան,հեռ. 513425
Հ. Սարդարյան, հեռ. 513248