« 14 » հոկտեմբերի 2011 թ.                                                                                             ԻՎ-ե-161

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Պ-1257-12.10.2011-ՊԱ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Աղաբեկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծիվերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերինհամապատասխան:

2.Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառնանհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի. « Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի "ՆԱԽԱԳԻԾ" բառը:»:

3. Նախագծի 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի. « Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի» բառերով:

4. Նախագծի 2-րդ հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. « Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդող տասներորդ օրը:»:

5. Նախագծին կից չի ներկայացվել oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը, այդ կերպ խախտվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ըստ որի`պ ատգամավորի առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվում է նաեւ«տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին»:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա. Մխիթարյան, հեռ. 513-273

Ս. Համբարձումյան, հեռ. 531-472

Հ. Սարդարյան, հեռ. 513-650