« 03 » նոյեմբերի 2011 թ.                                                                                               ԻՎ-ե-167

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1208-13.07.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծի վերաբերյալ դեռեւս 26.07.2011թ. ԻՎ-Ե-125 եզրակացությամբ իրավաբանական վարչության կողմից առաջարկվել էր «մաքսային վճար» եւ «մաքսավճար» արտահայտությունների տարընթերցումից խուսափելու նպատակով «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի«ժը» կետում (որտեղ տրված է մաքսային վճարների հասկացությունը) «մաքսատուրքը» բառից առաջ ավելացնել «մաքսավճարը» բառը: Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսվում է Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մաքսային այս ռեժիմի շրջանակներում (ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների»: Նման մոտեցման դեպքում իմաստազրկվում է այդ ռեժիմի համար նախատեսված արտոնությունը, քանի որ այլ վճարների մեջ կմտնեն նաեւ տվյալ ռեժիմի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մյուս բոլոր վճարները (մաքսատուրք, հարկ, տուրք եւ այլն): ՈՒստի, առաջարկվել էր Նախագծի 2-րդ հոդվածում որպես բացառություն թողնել միայն մաքսավճարը:

Նշված առաջարկությունները, չնայած իրենց կարեւորությանը, Նախագծի լրամշակված տարբերակում հաշվի չեն առնվել:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Սարգսյան, հեռ. 513425