« 11 » նոյեմբերի 2011 թ.                                                                                                ԻՎ-ե-172

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1263-01.11.2011-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

1. Նախագծի 1-ին հոդվածի «ավելացնել» բառը անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ`Օրենսգիրք) 97-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառվում է համալիր փորձագիտական եզրակացությունից հետո այն մասին, որ կիրառվող միջոցը չի հանգեցնի ֆիզիկական առողջության վնասման, ինչպես նաեւ անվերահսկելի ագրեսիայի կամ հոգեկան խանգարման առաջացմանը:», մինչդեռ, Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով թվարկված են այն հոդվածները , որոնցով հանցանք կատարած անձանց նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:Այդ կապակցությամբ առաջարկում ենք 5-րդ մասը «նախատեսված» բառից հետո լրացնել «հոդվածներով հանցանք կատարած» բառերով:

3. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգիրքը լրացնել 100.1-րդ հոդվածով, որի 3-րդ մասի առաջին եւ երրորդ պարբերությունները «նախատեսված» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «հոդվածներով» բառը` խմբագրելով նաեւ 4-րդ մասի առաջին պարբերությունը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                            Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Վ. Մանուկյան, հեռ.513-472

Ս.Մուրադյան հեռ.513-472